Տպել

Համայնքներ

Համայնքի ղեկավար ԵՎ ավագանի

Կապան ք.

Համայնքի ղեկավար` Աշոտ Հայրապետյան

Ծնվել է 1971 թվականի ապրիլի 10-ին, Կապան քաղաքում: 1978-1988թթ. սովորել եւ ավարտել է Կապանի թիվ 3 միջնակարգ ռուսական դպրոցը: 1988թ.-ին ընդունվել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետը և ավարտել այն 1993թ.-ին` ստանալով մեքենաշինության տեխնոլոգի որակավորում: 1990-1993թթ. սովորել է բուհին կից ռազմական ամբիոնում, ստացել հրետանավորի մասնագիտացում և լեյտենանտի կոչում:
1993-1995թթ. մասնակցել է ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը, Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանությանը և Արցախի համար մղվող մարտերին: 1997-1998թթ. աշխատել է "Սյունիքի մարզային էլեկտրացանցեր" ՊՓԲԸ իրացման բաժնի ավագ մասնագետ: 1998-2001թթ. աշխատել է "Հայփոստ" ՊՓԲԸ "Սյունիքի փոստատուն դուստր" ՓԲԸ փոխտնօրեն: 2001-2002թթ. ղեկավարել է "Հայփոստ" ՊՓԲԸ "Սյունիքի մարզային ներկայացուցչությունը":
2002թ.-ից մինչ 2012 թվականի նոյեմբերի 9-ն աշխատել է "Հայփոստ" ՓԲԸ "Կապանի փոստային" մասնաճյուղի տնօրեն: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Կապան քաղաքային համայնքի ղեկավար:
2012 թվականի նոյեմբերի 13-ից ստանձնել է Կապան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը:
2006թ. փետրվարից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության "Գարեգին Նժդեհ", "ՀՀ Զինված ուժեր 20 տարի" մեդալներով, "97-րդ մոտոհրաձգային բրիգադ"-ի 15-ամյակի կրծքանշանով, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության "Նշանակալի ավանդի համար" հուշամեդալով: Ամուսնացած է, ունի 3 երեխա` 2 դուստր և 1 ուստր:


3301, ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք
Հեռ. (+374 285 52036)
Կայք` http://kapan.am  
 էլ.փոստ՝ kapan.syuniq@mta.gov.am

Կապանի քաղաքապետարանում գործող էլեկտրոնային փոստի հասցեներ.

Քաղաքապետ - mayor@kapan.am
Մամուլի քարտուղար - info@kapan.am
Ծրագրերի և արտաքին կապերի բաժին - programs@kapan.am
Ֆինանսաբյուջետային բաժին - finance@kapan.am
Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին - tax@kapan.am
Վարչաիրավական բաժին - legal@kapan.am
Կրթության, մշակույթի և սպորտի բաժին - edu@kapan.am
Քաղաքաշինության բաժին - architecture@kapan.am
Ընդհանուր բաժին - secretariat@kapan.am

Ավագանու անդամների ցուցակ

ԱԹԱՋԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳԱՐԵՆԻ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻԿ ԿԻՄԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ՍԵՅՐԱՆԻ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԱՐՄԵՆԻ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՇՄԱՎՈՆԻ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՐԹՈՒՐԻ
ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ԱՐՇԱՎԻՐԻ
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԵԼՍԻԿԻ
ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊԻ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳԱՐԵԳԻՆԻ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄԻՔԱՅԵԼԻ
ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ ՎԱՆՅԱՅԻ
ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԼՅՈՎԱՅԻ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՍՈԿՐԱՏԻ
ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2014-07-29 14:28:37