Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեզ ՀՀ Սյունիքի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքում:
Շնորհակալ եմ մեր կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Սյունիքի մարզպետարանին վերաբերող կարևոր տեղեկություններին:
Մեզ համար կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու առաջարկը: Հավաստիացնում եմ, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում ու առաջարկություն կարժանանա ուշադրության:
Մենք ամեն ինչ կանենք` համաքայլ շարժվելու հասարակության պահանջներին, կջանանք, որ կայքում տեղ գտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Սյունյաց աշխարհի, ինչպես նաև մարզպետարանի ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի և նրա ստորաբաժանումների միջոցառումների և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:
Հուսով եմ, որ հանրության հետ բաց երկխոսության այս ձևը հնարավորություն կընձեռի Ձեզ հետ ապահովելու անմիջական հաղորդակցություն և արդյունավետ համագործակցություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ
Սուրիկ Խաչատրյան
